▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին

Ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։

Կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հավելելով, որ, ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածների թվում է նաև հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее