▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը «նախկինների» մշակած նոր Քրեական օրենսգրքի շնորհիվ է

«Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է, որովհետև վերջիններիս մշակած նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից, որտեղ պարզապես բացակայում է ծանր վիրավորանքի հանցակազմը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անդրեասյան Կարենը նախանձելի թեթևամտությամբ հայտարարել է, որ սույն թվականի հուլիսի 1-ից «Ծանր վիրավորանք»-ի հոդվածը վերացվելու է:

Ի հիասթափություն կարենանդրեասյանականանմանների պետք է նշեմ, որ «Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է, որովհետև վերջիններիս մշակած նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից, որտեղ պարզապես բացակայում է ծանր վիրավորանքի հանցակազմը:

Կարենին խորհուրդ եմ տալիս բարի փերու կերպարից դուրս գալ և զբաղվել ՔԿԱԳ-ների «պայթած» սերվերներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее