▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարենցավանում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 2 քաղաքացու են դանակահարել

 

Հունիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա բնակիչ է, դանակահարել էր նրանց։

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է կատարածն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քննչական բաժին է փոխանցվել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее