▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն իր խոսքը կատարեց. Բաղդասարյանը վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը չէ՞

Zham.am-ը  ներկայացրել է Կարեն Հարությունյանի հեղինակած հոդվածը, որում ասվում է , որ  Արթուր Բաղդասարյանը վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը չէ:

Ֆեդերացիայի կոնֆերանսն անցել է հայաստանյան և միջազգային օրենքների կոպիտ խախտումներով ու հետևաբար չի կարող ընդունվել ՀԱՕԿ-ի կողմից: Օլիմպիական կոմիտեի քարտուղարի տարածած պաշտոնական հայտարարությունն արձանագրում է երեք սկզբունք.

1. ՀԱՕԿ-ը չի դնում որևէ անձնական հարց, այլ պաշտպանում է օրինականության, մարզական ֆեդերացիաների անկախության, միջազգային օլիմպիական խարտիային հավատարիմ մնալու սկզբունքները:
2. ՀԱՕԿ-ը տիրապետում է խախտումների ողջ ծավալինև իր կոշտ դիրքորոշումը հիմնավորում է բազմաթիվ առարկայական փաստերով:
3. Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ մնաց իր խոսքի տերը, և բազմաթիվ պաշտոնատար անձանց ներկայությամբ հնչեցրած` վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չճանաչելու իր խոստումն ի կատար ածեց:
Օլիմպիական կոմիտեի քարտուղարի հայտարարությունից հետո ստեղծվում է միանգամայն նոր իրավիճակ:
Գ. Ծառուկյանը բոլոր առումներով շահած դուրս է գալիս այս պատմությունից: Կարծում ենք` նա այլևս երբեք չի անդրադառնա այս հարցին՝ դաշտը թողնելով Արթուր Բաղդասարյանին, իրավաբաններին, դատարաններին, օլիմպիական կոմիտեի աշխատողներին և այլն: Ընդ որում` ստեղծվել է մի վիճակ, երբ որքան երկար տևի հարցի ծամծմումը, այնքան տուժելու են Ա. Բաղդասարյանը և նրան սատարողները:
Մյուս կողմից, եթե Ա. Բաղդասարյանը կարողանա իր մեջ ուժ գտնել և ետ կանգնել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու ինքնահռչակումից, ապա նա նույնպես դուրս կգա այս իրավիճակից առանց կորուստների: Բոլորն են հասկանում, որ Ա. Բաղդասարյանն այս պատմության մեջ եղել է սովորական գործիք: Այլք փոձել են նրա միջոցով կոնֆլիկտ հրահրել Ծառուկյանի հետ: Եթե Արթուր Բաղդասարյանը նպատակ ունի զարգացնել իր քաղաքական կենսագրությունը, ապա պարտավոր է այսօր հասկանալ, որ իրավունք չունի խաղալիք դառնալու: Հակառակ պարագայում, եթե նա շարունակի ինքն իրեն պնդել որպես վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, ապա ամիսներ, եթե ոչ` տարիներ մնալու է դատարանների, միջազգային մարզական ատյանների և մամուլի ուշադրության կենտրոնում:Հասկանալի է, որ սրանից ոչ մի օգուտ նա չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ սկսվում է վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի հետկանչը միջազգային ֆեդերացիայից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее