▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի է ենթարկվել «Նորմեդ» ԲԿ-ի անոթային վիրաբույժը. ինչ է կատարվել հիվանդանոցում

Հեղնար Սայադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի հուլիսի 29-ին` ժամը 08:40-ին, Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան 12/6 հասցեում գտնվող` «Նորմեդ» բժշկական կենտրոնի սպասասրահում, իր աղջկան` Ռուզաննա Սայանդյանին 2019 թվականի հոկտեմբերի 1-ին նույն բժշկական կենտրոնում վիրահատելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել բժիշկ, «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ՝ Արամ Միխայելի Խաչատրյանի հետ:

http://asekose.am/filemanager/uploads/hivandanoc.jpg

Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Վեճի ընթացքում Հեղնար Սայադյանը Արամ Միխայելի Խաչատրյանի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ձեռքերին, ոտքերին և մարմնի այլ հատվածներին՝ այդ կերպ Արամ Խաչատրյանին պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ նախաբազկի և աջ սրունքի շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее