Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե չի հավատում իշխանությունների հերքմանը, թե որևէ փաստաթուղթ չեն ստորագրել Ադրբեջանի հետ։

«Ես չեմ հավատում նիկոլենց հերքմանը, թե ոչ մի բան չեն ստորագրել ու չեն էլ պատրաստվում ստորագրել, բայց վստահ եմ, որ վախեցել են ԱԺ-ի մոտ իրենց համար շատ անսպասելի ինքնաբուխ հավաքվող հազարավոր մարդկանցից»,– գրել է նա։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։
Դիտեք նաև՝


