Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստման ժամանակն է մոտենում։ Քանի որ Սպուտնիկով եմ պատվաստվել, երրորդն էլ բնականաբար այդ ռուսական պատվաստանյութով պետք է անցնեմ։ Հետաքրքրվեցի և պարզվեց, որ Հայաստանն է արտադրում երրորդ դեղաչափը։ Այն կոչվում է Սպուտնիկ լայվ։ Փորփրեցի և որոշակի տեղեկություն հավաքեցի մեր երկրում գոյություն ունեցող դեղարտադրողների, նրանց արտադրության մասին։ Պարզվեց` իրականում նրանք ոչ թե դեղ են արտադրում, այլ ստանում են քիմիական բաղադրիչները (հիմնականում Չինաստանից) այլ երկրներից և համապատասխան դեղաչափով ընդամենը փաթեթավորում են դրանք։
Բնականաբար ոչ մի լաբորատոր հետազոտություններ, ոչ մի նոր գիտական ուսումնասիրություններ, ոչ մի սեփական նյութ այդ դեղագործական ընկերությունները չեն կատարում և չեն արտադրում։
Գիտե՞ք, քանի որ սա ընդամենը գրառում է սոցիալական հարթակում, այլ ոչ թե հոդված լուրջ գիտական վերլուծություններով, ուրեմն կարճ եզրակացություն եմ ներկայացնում. ես երևի հրաժարվեմ այդ երրորդ պատվաստումից։
Հանրային առողջության ոլորտում շատ կարևոր է ապահովել կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ, որոնցից մեկը նաև պատվաստումներն են, բայց ես չեմ վստահում այն «արտադրողին», որը համապատասխան վերահսկողություն կամ չունի, կամ էլ գործում է էլ ավելի անվստահելի «հեղափոխական» նավակ ճոճող ածական անունով Վիլեն Գաբրիելյանի ղեկավարած կառույցի «հովանու» տակ։

Ենթադրելի է, որ համապատասխան գործունեություն ծավալելու համար և այդ գործակալությունը (Դեղերի ոլորտը կարգավորող այս կառույցը կոչվում է «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն) և ՀՀ առողջապահության նախարարությունը թույլտվություն պետք է տան։
Ի դեպ Վիլեն Գաբրիելյանը, որը հիմա պատգամավոր է, երկու անգամ հարցաշարս էլեկտրոնային մեյլին ուղարկել հորդորեց, վստահեցնելով, որ կպատասխանի լրագրողիս հարցերին և այդ հարցերին այդպես էլ չպատասխանեց։
Ըստ այդմ ես չեմ կարող և չեմ վստահում նրանց, ով առողջապահության ոլորտը նույնպես ստի ու կասկածելի ծառայությունների դուքյանի է վերածել»։


