▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր բերանը շատ հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում․ ՔՊ-ականը՝ լրագրողին

Դիտեք նաև՝

«Դուք ռուպրով էիք չէ՞ ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք անում ՀՀ-ում, իսկ ինչո՞ւ էր երեկվա ակցիան խոչընդոտվում»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ հարցրել է լրագրողը՝ անդրադառնալով ՀՅԴ ուսանողական միության երեկվա ակցիային:

«Նկատե՞լ եք, որ վերջին երեք տարում խոսքի ազատության սահմանն էականորեն կրճատվել է. ով բերանը բացում է՝ մուրճով գլխին են տալիս»,- հավելել է լրագրողը: Հերիքնազ Տիգրանյանն ասել է՝ «վերջին երեք տարում մեր ձեռքին մուրճ չի եղել: Ինչ վերաբերում է ակցիաներին, դրանք լինում են կա՛մ արտոնված, կա՛մ չարտոնված. Ձեր նշած դեպքին ու հանգամանքներին ծանոթ չեմ»:

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-2/Vahagn_Aleqsanyan.jpg

Շարունակելով՝ Վահագն Ալեքսանյանը խոսքն ուղղել է լրագրողին.

«Դուք ձեր բերանը շատ հաճախ եք բացում ու շատ հաճախ այնտեղից վիրավորանքներ են դուրս գալիս, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее