▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել». Տաթևիկ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն, այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռի անցնելու դեպքին, նշել է՝ չգիտի ինչ են տեղափոխել ինքնաթիռով:

«Շատերը հետաքրքրվում էին՝ ոնց ենք մենք պարզում, որ քաղաքացիական ինքնաթիռով զենք չէին տեղափոխում»,- դիմելով Ռևազյանին՝ հետաքրքրվել է լրագրող Պետրոս Ղազարյանը:

«Մենք իրականում չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա տեղափոխվում օդանավով: Բայց, ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով տեղափոխել զենք: Դա շատ լուրջ խախտում ա»,- ի պատասխան ասել է Ռևազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее