▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով»․ Կարին Տոնոյան

 

«Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով։ Հարյուրավոր ազգեր ու երկրներ կրել են հարյուրավոր պատերազմներ, բայց նորից ոտքի են կանգնել և հասել են շատ ավելիին, քան մինչև պատերազմն են ունեցել»: Այս մասին այսօր՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ, ասել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-4/Karin_Tonoyann_2.jpg

«Ադրբեջանի Հանրապետությունը, ի դեմս իրենց նախագահի, միշտ հայտարարում է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ․ ես ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են, այո՛, այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի Հանրապետություն, հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում աշխարհին ապացուցելու համար, որ ինքն էլ ինքնորոշման իրավունք ունի»,- նշել է:

«Մենք պարտավոր ենք պաշտպանելու Արցախի այդ իրավունքը և պարտադրել իշխանությանը, որ ճանաչեն Արցախի ինքնուրույնությունը։ Սա կլինի այն քայլը, որով մենք հնարավորություն կտանք սերունդներին ապագայում պայքարելու Արցախի համար»,- հայտարարել է Տոնոյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее