«Որևէ սպառնալիք կամ որևէ նման երանգ չկար, վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն»,- դեկտեմբերի 19-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում սպառնաց համայնքապետերին՝ ասելով, որ ծառայողական մեքենաները չկրճատելու դեպքում կսահմանափակվեն սուբվենցիոն ծրագրերը։
Նախարարի խոսքով, դպրոցները, մանկապարտեզները, բուժ․կենտրոնները ինչի՞ հաշվին պետք է վերանորոգվեն․ չէ՞ որ այդ բոլոր միջոցները կուտակվում են, արդյունավետ ծախսման պարագայում մենք կարող ենք այդ ծրագրերը իրականացնել։ «Մենք նաև մեր՝ առողջապահության համակարգում դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»,- հայտնեց Ավանեսյանը։
Չի սպառնացել համայնքապետերին. Ավանեսյանն արդարացնում է Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet