|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլևս որևէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին և նրանց ծնողներին։ Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր և հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած և թաղենք հինգհազարամյա մեռելին։ Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես, ինչպես մայրը թաղել է 19-ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ո՞նց կարող ես իմանալ... և մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճաններին դատելու են։ Ցինիզմն ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր և նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։ Հայե՛ր, ՀՀ քաղաքացինե՛ր, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրն ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։ Իսկ հիմա շատ պարզ և հստակ նիկոլից և աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ։ Չքվեք»։ Դիտեք նաև՝ |
Չքվեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


