▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ն «տռուսիկներ» է վաճառում

Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը 2100 հատ վարտիք է հանել աճուրդի, մեկնարկային գին է սահմանվել 450 հազար 388 դրամ, այսինքն՝ 1 հատի համար՝ 215 դրամ։ Աճուրդը հայտարարվել է փետրվարի 9-ին, ավարտվելու է փետրվարի 20-ին։ Վարտիքները մաքսազերծված չեն և գնորդը պետք է  կատարի պահատվության և մաքսային վճարումներ:

«Հրապարակ»-ն է գրում ու հավելում․  «Աճուրդի հանված վարտիքների նկարները տեղադրված են արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում։ Նշենք, որ նախկինում նման ապրանքներ չեն տեղադրվել կայքում, քանի որ պատշաճ չեն համարել, տվյալ դեպքում ոչ միայն հայտարարությունն են տեղադրել, այլև լուսանկարներ ավելացրել ու հստակ նշել, որ վարտիքները տարբեր գույնի են՝ «DONA» ապրանքանիշի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее