Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում իրարանցում է սկսվել, երբ ցուցմունք էր տալիս Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը պնդել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները սադրանքներ են իրականացրել:
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ սա ոստիկանության և դատարանի կողմից նախապես ծրագրավորված սադրանք էր:
Ոստիկանությունը, ըստ Սաֆարյանի, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էր ուղարկել դատարան, որոնք սադրանքների դիմեցին, ստեղծեցին կոնֆլիկտային իրավիճակ:
Տեսանյութը՝ «Սասնա ծռեր»-ի ֆեյսբուքյան էջից


