▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանի նախագահի աշխատասենյակի դիմաց բնական կարիքնե՞ր են հոգացել

Նախորդ շաբաթ՝ երեքշաբթի օրըՎերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի աշխատասենյակի մոտ ինչ-որ մեկը հոգացել է բնական կարիքները։  

/filemanager/uploads/2021/12/week-2/tigran_sahakyan_datavwr.jpg

 

Այս մասին գրում է ArmDaily.am-ը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

«Դատակական համակարգում տարակուսած են տեղի ունեցածից, որովհետև նախ, դատարանի նախագահի աշխատասենյակը փակ գոտի է, միայն դատարանի աշխատակիցները ունեն ել ու մուտի հնարավորություն եւ երկրորդ՝ այս տարիների ընթացքում երբեք չի եղել, որ որեւէ մեկը իր անհամաձայնությունը, վերաբերմունքը հայտներ նման էքսցենտրիկ քայլով։

Հարց է առաջանում՝ միթե տարածքում տեսախցիկ չկաոր պարզեն՝ ով է արարքի հեղինակը։ Տեղի ունեցածի մեղավորներին հայտնաբերելու մյուս ուղին էլ  համապատասխան փորձաքննություն անցկացնելն է, բայց չի բացառվում, որ կեղտը բերված լիներ նաև դրսից։

Կայքը կապ է հաստատել  Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։

«Չեմ կարող ասել ու այդ լուրն էլ ես առաջին անգամ եմ լսում»,- ասել է Սահակյանը»,-գրել է  սկզբնաղբյուր կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее