▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմ եմ, որ քաղաքապետն առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի համաձայնում բանավիճել Հայկ Մարությանի խոսնակի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Խաժակյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է

«Հարգելի ընկերներ,

բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։

Հրավեր եմ ստացել նաեւ  Պետրոս Ղազարյանից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որեւէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել եւս մամլո խոսնակը, ով որեւէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»։

Ավելի վաղը, Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее