Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դեղորայքը շեշտակի թանկացել է
3 ամիս առաջ «նուրոֆեն»֊ը Գյումրիի էժան դեղատների ցանցերից մեկից գնել էի 1030 դրամով, իսկ այսօր այդ նույն դեղն արդեն արժեր 1430 դրամ...«Նուրոֆեն»֊ի երեք ամսում 400 դրամով թանկանալը բավական շեշտակի գնաճ է և մեծ հարված է գնողների համար...
Ի դեպ, որոշ դեղատեսակներ իսպառ բացակայում են բոլոր դեղատների ցանցերից... Օրինակ` էժան «ամոքսացիլին»֊ը, որի փոխարեն մարդկանց առաջարկում են գնել դրա թանկ տարբերակները...


