|
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանցագործները պետք է պատժվեն Քրեագետ պետք է չի լինել հասկանալու համար, որ հանցագործի ազատության մեջ գտնվելը վտանգավոր է ոչ միայն հասարակության, այլև հանցագործի համար։ Հանցագործը բոլորից լավ գիտի իր արածը, դրա պատճառներն ու հետևանքները։ Ազատության մեջ գտնվելով նա կարող է մտածել պատճառաբանություններ գտնելու, ուրիշին մեղադրելու և իր կատարած հանցանքի հետքերը թաքցնելու մասին։ Այդ գործողություններից յուրաքանչյուրը հնարավոր է իրականացնել բացառապես նոր հանցագործություններ կատարելու միջոցով։ 13-րդ չէ 14-րդ, 15-րդ 16-րդ աշխատավարձեր և պարգևատրումներ ստացող իրավապահները դհոլ խփեն, թե զուռնա փչեն, պետք է հասկանան այդ պարզ ճշմարտությունը և կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, հակառակ պարագայում կամա, թե ակամա ներքաշվում են հանցանքի մեջ, դառնում մեղսակից, որի պատասխանատվությունից և պատժից խուսափել չեն կարող»։ Դիտեք նաև՝ |
«Դհոլ խփեն, թե զուռնա փչեն, պետք է հասկանան այդ պարզ ճշմարտությունը»․ Էդգար Ղազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



