▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը

Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնեցին Իջևանի դպրոցներից մեկը։   

Տեղում պարզվեց, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողների ինքնությունը։

Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее