▲ Դեպի վեր

Воскресенье, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ընկա վատ պատմության մեջ`դավաճանություն,իմ ամենաթույլ տեղերիցա. Հայկ Աֆրիկյանը`ամուսնալուծվելու մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն էր դերասան Հայկ Աֆրիկյանը։

Նա իր ապագան դեռ դպրոցական տարիներին բժշկության ոլորտում էր տեսնում, ընկերոջ հետ սակայն ռեժիսուրայի ֆակուլտետում հայտնվելը իսկույն գլխիվայր շրջեց բոլոր նպատակները.

«Իհարկե տանը խոսակցություններ, վեճ, կոնֆլիկտ և այլն և այլն… Ինձ ասեցին՝« դե քեզանից հրաժարվում ենք,ոնց ուզում ես արա, չես ընդունվելու, շատ քիչ ժամանակա  մնացել»։ Ասեցի`«ոչինչ, ես կընդունվեմ»»։

2011թվականին եթեր հեռարձակվեց «Անուրջներ» հեռուստանովելը և ռեյթինգային  բարձր արդյունքներ գրանցած այդ սերիալը և նրա մարմնավորված «Մարկ»-ի կերպարը մեծ ճանաչում բերեց նաև նրան.

«Կնոջս հետ եկեղեցում էինք, պատարագ էր։Մի տատիկ անընդհատ պտտվում, թարս էր նայում։ Զգում էի,որ ինչ-որ բանա ուզում ասի, ասեց ՝«վայ, անամոթ, էս կնգատ թողել ես տունը, սիրածիդ հետ եկել ես եկեղեցի»։ Ասեցի, չէ տատի ջան, կինս իրականում ինքնա»:

Ամեն ինչ կարծես նրա սրտով էր ու լավ ընթացք ուներ, բայց այդ ամենն ընդհատվեց շուրջ տաս տարի առաջ՝ ամուսնություն,որը տևեց ընդամենը 3 ամիս.

«Ես ընկա մի տգեղ ,վատ պատմության մեջ՝ դավաճանության նման մի բան։ Վերադարձնելու փորձեր շատա եղել` գրեթե  10տարի։ Էդ թեման իմ ամենաթույլ տեղերիցա…»։

Հոգեբանական դժվարին վիճակ ու բարդ նկարահանումներ, բայց նա այսօր արդեն հավատում է, որ ցանկացած դժվարություն` լինի անձնական, թե գործնական, մի օր հաստատ կգտնի իր լուծումը՝պարզապես պայքարել ու հավատալ է պետք:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее