▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Արցախում սպանում էին հայ բնակչությանը, ՀՀ իշխանությունը հայտարարում էր՝ որևէ խնդիր չկա»․ Մետաքսե Հակոբյան

«2023թ․ սեպտեմբերին, այդ ծանր ժամանակահատվածում, երբ, ուղղակի թիրախավորած խաղաղ բնակչությանը, մեզ սպանում էին, ՀՀ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախը վտանգված չէ, որևէ խնդիր չկա։ Եվ Կարծում եմ օրինաչափ է այն պահվածքը, որ հիմա կա մեր մշակութային ժառանգության վերաբերյալ»,-ԱԺ-ում քննարկման ժամանակ նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ թե՛ գերիների, թե՛ մշակութային ժառանգության պահպանության հարցում իշխանությունը լուռ է․ «Օրվա իշխանությունները շատ հանգիստ կարող էին հումանիտար հարթակում քննարկել մեր գերիների, պատանդառված անձանց ճակատագրի վերաբերյալ, պահանջել այդ անձանց վերադարձը։ Կարելի էր ներկայացնել նաև մշակութային ժառանգության պահպանման մասին խոսել, պահանջել։ Բայց լռություն է»։

***

ԱԺ ընդդիմադիր պատագամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի հրավիրած «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով ԱԺ քննարկմանն այսօր պետական կառույցներից ոչ ոք չմասնակցեց․ «Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: Չորս ներկայացուցիչ նախապես հաստատել էր, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Քննարկմանը ներկա էին Արցախի ԱԺ պատգամավորներ, մշակույթի ներկայացուցիչներ, Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթանես Սրբազանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից ներկայացուցիչներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее