▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ հասկանում ենք, որ դիանագրիգորյանների սցենարներ սպառած հասարակությունը մի օր պետք է նիկոլ ընտրեր, պետք է նաև հասկանանք, որ․․․ »

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մինչ համալիրում ամենառաբիզ ու ցածրարժեք երգերի տակ պարող զինվորականների տեսանյութը հազարավոր լայքեր ա հավաքում, մի բան ասեմ: Երբ ծառայում էի ՀՀ սահմանապահ զորամասերից մեկում, նմանատիպ երգ-երաժշտության տակ անկեղծ պարող զինվորների տեսարաններ մեկ անգամ չէ, որ տեսա: Տեղից հելնող ամեն մի թուրքшկան կլանչոցի պրոպագանդիստ-«արտիստ» գալիս էր զորամաս, կլկլացնում էր հնարավոր ամենացածր երաժշտությունն ու թողնում գնում էր: Ես էդ ժամանակ՝ լինելով 18-19 տարեկան ժամկետային զինծառայող, հասկացա, որ բանակային բարքերն ավելի շատ կառուցված են ոչ թե հայրենասիրության վրա, այլ՝ կիսափողոցային ու կիսագողական արժեհամակարգի: Չեմ ուզում ավելի մանրամանամ, ու մի նախադասությամբ կասեմ՝ «ռաբիզը» ծանր ամպի նման առկա է բանակում:

Երբ մենք հասկանում ենք, որ «կիսաբաց լուսամուտներ», «նռան հատիկներ» Խորենացու մեդալի արժանացած դիանագրիգորյանների սցենարներ սպառած հասարակությունը մի օր պետք է նիկոլ ընտրեր, մենք պետք է նաև հասկանանք, որ «կլանչոց» ու թուրքական «կաղկանձի» տակ տժժացող զինվորականը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին, որ բոլորս ենք ցանկանում:

Հայը, առավել ևս՝ զինվորականը պարտավոր է արի լինել ոչ միայն զենքը ձեռքին, այլև՝ ամենուրեք: Նա պետք է էտալոն լինի, արիության, առաքինության էտալոն: Կուզեք համաձայնեք, կուզեք՝ ոչ:

Հ.Գ. Մի Շուշան Պետրոսյան էր միայն, որ ժամանակին իր հայրենասիրական ու ոգևորիչ երգերով գալիս էր զորամաս ու փորձում էր ցրել միջակության ծանր ամպը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее