▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ քաղաքականությունը վերածվում է տարածքային վեճի



ՕԵԿ-Ագրարային համալսարան «տարածքային պատերազմը» այսօր խոսքից վերածվել է քաշքշուկի, միջադեպի: Այս պատմությունն ինքնին տհաճ է, որովհետև վիճահարույց տարածքը հազիվ թե վերածվեր «մի կաթիլ մեղրի» պատմության, եթե կողքից «բզողներ» չլինեին:

Ենթադրում եմ, որ ՕԵԿ-ը մի քիչ չափազանցնում է խնդրի քաղաքական ասպեկտը: Համենայն դեպս,երբ ընթերցեցի Արթուր Բաքղդասրյանի կուսակցության հայտարարությունը, տպավորություն ստեղծվեց,  որ առիթն օգտագործվել է կառավարությանը, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին, հերթական անգամ քլնգելու համար: Գուցե կա քաղաքական խնդիր, բայց չեմ կարծում, որ վարչապետը բան ու գործը թողած՝ կռիվ է տալիս ՕԵԿ-ի դեմ:

Չեն հավատում նաև, որ արձակուրդային այս շոգին դասախոսներն ու ուսանողները մոբլիզացվեին ու գային ցույցի, եթե կողքից «բզող» չլիներ: Կարելի է այս հարցը «մի կաթիլ մեղրի» չվերածել ու հանգիստ լուծել՝ օրենքի ու պայմանավորվածությունների դաշտում:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее