Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը 2024 թվականի մայիսի 27–ին գրել էր․
«Երդվում եմ իմ և իմ 4 զավակների անուններով, որ պատասխան են տալու այն «մարդիկ», ովքեր փորձում են պղծել և վերացնել մեր տեսակը։ Հարկ լինի՝ նաև կյանքի գնով»։
Հիշեցնենք, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանը։
Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին:
Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։