▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանը դարձել է բաց հոգեբուժարան». Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար էի փորձում ձևակերպել, թե ինչ ա դառել Երևանը։

Ինքն ինձ համար դառել ա մի բաց հոգեբուժարան, որտեղ հիվանդները բունտ են արել, գրավել կառավարումն ու վերածել գժանոց զգայական սահմաններով։ Ստեղ կառավարման միակ ուժն ատելությունն ա. բոլորն ատում են բոլորին, կառավարում ա խելագար քաոսը։ Մոտիվացիան ներվն ա. էս քաղաքում մարդիկ արտաքուստ սնվում են սննդով, դրա վրա ծախսեր են անում, բայց հագեցնում ա ներվը, որը յուրաքանչյուրին հաջողվել ա մզել շրջապատողներից։

Ստեղ որոշ գժերի հագցրել ենք մլիցու շորեր, որ խելագար քշեն ու աղմուկ անեն, մարդկանց ներվերի վրա ազդեն դրանք էլ էդ մզած ներվերով ապրեն, բա հո սոված չեն մնա։

Ստեղ անգամ աշխատելու տեղ չի, բոլոր աշխատատեղ բացողների մոտիվն աշխատողներին տանջելն ա, գործ ես բացում, որ դու էլ քո փայ ներվը խմես փողի խաթր մոտդ աշխատողներից։ Ծնունդները, քեֆերը սաղ էդ իմաստն ունեն, հավաքել մարդկանց ու տանջել, ընթացակարգերով, բանով, ինչքան շատ մարդ ու երկար տանջես՝ էդքան քո էդ օրվա մզած ներվը շատ։

Իմ ուսանողության տարիներին քաղաքը դիմագիծ ուներ, էներգիա ուներ, նպատակներ կարծես ուներ, հիմա հանձնվել ա ներվին ու վրեժ ա լուծում բոլորիցս, քաղաքն էլ ա ատում իր բնակիչներին։

Ստեղ մարդիկ ո՛չ ապրում են, ո՛չ յոլա են գնում, ստեղ մարդիկ տանջամահ են լինում, սա սեփական կամքով տանջամահ լինելու տեղ ա։ Կներեք երևի, բայց սենց եմ հիմա ընկալում էս քաղաքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее