|
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. Դեռ երեկ Ծառուկյան Գագիկը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ հայտարարեց, իսկ արդեն այսօր.... Ուրեմն, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հատվածում (մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ) այսօր իրարանցում էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները մոտենում էին անցորդներին և առաջարկում անվճար սուրճ համտեսել: Համաձայնություն ստանալու դեպքում, անվճար սուրճի սիրահարը պետք է անուն-ազգանունով ներկայանար և ստանար Աստվածաշնչից մեջբերված ու Լոնդոնում տպագրված գրքույկ: Դրանից բացի՝ սուրճին սպասելու ընթացքում, անցորդին նկարում էին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով: Սա էր անվճար սուրճի գինը:
Ի դեպ, սուրճ հյուրասիրողները պնդում էին, որ սուրճը Հիսուս Քրիստոսն է հյուրասիրում: Սակայն, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հիսուս Քրիստոսի հյուրասիրության պարագայում, ինչու՞ է անհրաժեշտ ներկայանալ և նկարվել: Արդյո՞ք դա Հիսուս Քրիստոսի կողմից պահանջված անհրաժեշտ պայմանն էր: Ինչևէ: Վերջին տարիներին բոլորն ակտիվացել են: Ինչքան խելապակաս, աղանդավոր, շահախարդախ կար ի հայտ է եկել: Մեկն իրեն Հիսուս է հռչակում, մյուսը՝ գելխեղդ: Էն մեկն էլ՝ կոկորդիլոս: Չեմ զարմանա, եթե շուտով Երևանի փողոցներում Գարեգին Նժդեհի «թոռները» ու Հովհաննես Թումանյանի «ծոռները» մուրացկանություն անեն: Այնպես, ինչպես ժամանակին լեյտենանտ Շմիդտի «որդիներ» Պանիկովսկին և Շուրա Բալագանովը: Մի խոսքով, չեմ ճանաչում իմ Երևանը: Այն մեծ արագությամբ գլորվում է դեպի նախորդ դարի 20-30-ականների Эривань: |
Երևանը մեծ արագությամբ գլորվում է դեպի նախորդ դարի 20-30-ականների Эривань
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



