▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանը փետրվարի 23-ի Մարիուպոլից ոչնչով չի տարբերվում»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը.

«Մարիուպոլի բնակիչների վկայություններն եմ կարդում, թե ինչով են անցել մինչ ռուսական և ուկրաինական զորքերն իրար էին խփում քաղաքի փողոցներում։
Բացի պատերազմի արհավիրքներից, շատ են խոսում, թե վերջին խաղաղ օրն ինչ էին անում, ինչ հույսեր ունեին։ Պատերազմ սպասում էին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է լինել այն, ինչ իրենք տեսան։
Իսկ ես պատկերացնում եմ. այսօրվա Երևանը՝ իր գինու փառատոններով ու ամառվա հանգստի պլաններով, «աննախադեպ ամառային ակցիաներով» ու ֆեյսբուքյան լեզվակռիվներով, փետրվարի 23-ի Մարիուպոլից սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում։
Քննարկումներ պեդիկյուրի երանգների մասին՝ անդունդի եզրից կառչած»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее