ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Խնդրեմ, այսուհետ Երևանի քաղաքապետարանը ավտոբուսները արդեն թուրքական համարանիշներով է գիծ հանում»։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշել են, որ դրանք չինական արտադրության ավտոբուսներ են, որոնք մատակարարը Թուրքիայով է հասցրել Հայաստան․
«Վերջնարդյունքում Հայաստան է հասել Վրաստանով։ Թուրքիայով անցկացնելու համար թուրքական տրանզիտ համարանիշներ էին պետք»,- ասել են մամուլի ծառայությունից:
Քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ ավտոբուսները կոնտեյներով նախ Թուրքիան են հասել, այնտեղ ստացել տրանզիտ համարանիշ, ապա Վրաստանով հասել Հայաստան։