▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը հրաժեշտի երեկո է հրավիրել. նա ու նրա նշանակած կադրերը հրաժարական կտան

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել: 

«Հայկական ժամանակ»-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը: 

Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն և որ մինչև հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее