Հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտ 70-ամյա տղամարդը անչափահաս աղջկա է համբուրել և ձեռքով հպվել վերջինիս՝ իրականացնելով սեռական ոտնձգություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ։
Հասնելով Արարատյան զանգված՝ շենքերից մեկի բակում քաղաքացիները մատնացույց են արել մի տղամարդու, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ:
Ոստիկանները պարզել են, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 9-ամյա աղջնակ , իսկ նշված տղամարդը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մ. Խ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուրադ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Երևանում 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet