▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում դեղատնից անհայտ անձը գողացել է 3 տուփ պահպանակ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել մարտի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերությունից ոստիկանությանը հայտնել են, որ մարտի 7-ին  Դրոյի փողոցի 15 շենքում գործող իրենց ՓԲԸ-ի կողմից օգտագործվող դեղատանը անհայտ անձը, օգտվելով աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 3 տուփ պահպանակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ընկերությունը հայտնել է, որ իրենց պատճառվել է 6000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ պահպանակագողի ինքնությունը պարզելու եւ նրան ու պահպանակները հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее