▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի «դարպասները» ներսից են բացված

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է: 

Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից/գործընկեր/թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն: 

Իսկ այն կլասիկ/տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար: 

Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել: 

Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը: 

Հ.Գ. հուսամ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրական առաջնորդ»:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее