Շնորհավոր ծնունդդ, նախագահ
Այսօր Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է:
Այս տողերը գրում եմ հակասական զգացումով, որովհետեւ Լեւոնն եղել է իմ քաղաքական կուռքը, երբ ես ընդամենը 16 տարեկան էի:
Առաջին նախագահը դարձել էր էտալոն, որի միջոցով ես գնահատում էի հայաստանյան քաղաքական իրականությունը, նրա հետ համեմատության մեջ էի գնահատում մյուս գործիչներին, նրա արտահայտած մտքերն ու գաղափարներն այն նշաձողն էին, որով գնահատում էի մյուսների ասելիքների կենսունակությունն եւ ռացիոնալությունը:
Երեք-չորս տարի առաջ՝ ես խորթացա Լեւոնից, նա ինձ համար դարձավ շարքային՝ գուցե առաջինը շարքայինների մեջ, բայց դրանից ՙշարքային՚ եզրի իմաստը չի փոխվում:
Ես կարոտել եմ 88-ի Լեւոնին՝ ստույգ իմանալով, որ այդ ամենը ներկայի ոչ մի հավակնություն չունեցող անցյալ է, գուցե՝ առասպել, որ հասունացել է իմ ու հազարավորնորի երեւակայության մեջ:
Այնուամեենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ առաջին նախագահն է, պետության կարեւոր ինստիտուտ, եզակի ու փայլուն մտավորական:
Շնորհավոր ծնունդդ, նախագահ: