Մոսկվաբնակ հայազգի ռեժիսոր, դերասան և հեռուսատահաղորդավար Տիգրան Քեոսայանն ու նրա կինը` RT-ի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր, Մարգարիտա Սիմոնյանը, որոշել են ամուսնանալ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է Տելեգրամի իր ալիքում:

«Ես ու Տիգրանը մտածել ենք, թե ինչպես կարելի է տոնել երկուսիս նկատմամբ կիրառված պատժամիջոցները։
Մենք որոշել ենք ամուսնանալ»,- գրել է նա:
Նշենք, որ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երեք երեխա ունեն: Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մի շարք խոշոր գործարարների, քաղաքական գործիչների եւ լրագրողների, այդ թվում` Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի նկատմամբ։


