ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տեսանյութ և լուսանկար է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Էսի հենց էտ Լուկաշենկոն ա»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ։ Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր․ «Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։ Իսկ ավելի վաղ Փաշինյանը քննադատել էր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին աջակցելու համար։ Նաև հայտարարել էր, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։ *** |
«Էսի հենց էտ Լուկաշենկոն ա»․ Վարդան Ղուկասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet