Քաղաքացիականը` որպես քաղաքականի վերջի՞ն ապավեն
Հայաստանում բուն քաղաքական գործընթացների ակտիվության նվազմանը զուգահեռ արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրանում է քաղաքացիական ակտիվությունը: Դա պայմանավորված է ինչպես քաղաքական համակարգում հավակնություններ հայտնած, բայց դրանք իրացնելու և արդարացնելու կարողություն չդրսևորված ուժերի դերի նվազմամբ, այնպես էլ օրակարգում՝ բուն օրակարգում, զուտ քաղաքական խնդիրների դերի նվազմամբ՝ փոխարենը սոցիալական բազում խնդիրների առաջացմամբ:
Այժմ արդեն քաղաքական ուժերն են միանում քաղաքացիական նախաձեռնություններին՝ վերջիններիս առավել զանգվածային և այժմեական լինելու պատճառով:
Եթե չլինի քաղաքացիական ակտիվությունը, ապա վրա կհասնի «քաղաքական մահը». մի բան, որը տեսանելի է հետխորհրդային տարածքում գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանությունն ինչ-ինչ մեթոդներով չեզոքացրել է ընդդիմության գործոնը և բանակցելու ու համաձայնության գալու մեխանիզմները:
Թեպետ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ լինի այդ քաղաքացիական ակտիվությունը ինքնաբուխ, թե ուղղորդվող, պատվիրված, թե ինքնակամ, միանգամայն տրամաբանական է ու թերևս ավելի մեծ չափով կարող է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը, քան կուսակցությունները: Քաղաքացիական հասարակության հիմքը քաղաքացին է և դիմացինին՝ որպես քաղաքացի ճանաչելու սկզբունքը: Քաղաքացու ձևավորումը սկիզբ է առնում կա՛մ վերևից, կա՛մ ներքևից: Մի գուցե Հայաստանում առավել արդյունավետ գտնվի երկրորդ տարբերակը, թեպետ քաղաքացիական ակտիվության ոչ բոլոր դրսևորումներն են նման ենթադրություն անելու առիթ տալիս:
Եթե չլինի քաղաքացիական ակտիվությունը, ապա վրա կհասնի «քաղաքական մահը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet