Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով. «Երեկ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրկին թշնամին տարբեր ձայնագրություններ է միացրել, ինչին ի պատասխան՝ մեր կողմից պատասխան համապատասխան ձայնագրություններ են միացվել, տվյալ դեպքում` «Մենք ենք մեր սարերը երգը», ինչից հետո ադրբեջանական մեքենան հեռացել է։
Ի. Գ. Եթե տեսանյութն ուշադիր նայեք, կտեսնեք ադրբեջանական մեքենան»։
Տեսանյութում երաժշտությունը փոխված է։


