▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվս մեկ թեժ գոտի. հակամարտությունն ընդունում է զինված տեսք»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Թելեգրամ»-ի իր էջում գրել է․

«Եվս մեկ թեժ գոտի, որտեղ հակամարտությունն աստիճանաբար ընդունում է զինված տեսք, Բալկաններն են, որի մասին 1990-ականներից կարծես թե բոլորը մոռացել էին, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Րոպեներ առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարեց, որ Կոսովոյի բանակը պլանավորում է հարձակվել Սերբիայի հյուսիսի վրա:

Նոր աշխարհակարգի կերտումն ամենուրեք վերահաստատելու է այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմներն ու հակամարտություններն են բնական ընթացքը մարդկային պատմության:

Բալկաններում տեղի ունեցողն անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее