▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում:

Այս մասին հայտնում է Mash-Telegram ալիքը: Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։

Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում:

Facebook-ի, Instagram-ի և Whatsapp-ի խափանումների պատճառով Մարկ Ցուկերբերգը 6,9 միլիարդ դոլար է կորցրել` միլիարդատերի շարքում իջնելով 6-րդ հորիզոնական, հայտնում է Forbes Real-Time-ը: Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` ամբողջ աշխարհում Facebook, Instagram և WhatsApp հավելվածների աշխատանքում խնդիրներ են նկատվում: Այս պահին Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 115,8 միլիարդ դոլար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее