▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արթիկ քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Ժամանակակից ոճով և տեխնոլոգիաներով կահավորված Բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։

Ֆասթ Բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանն ասել է․ «Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»:
Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է և  ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ Բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։

Նշենք, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով Բանկի «Անի» մասնաճյուղը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее