Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Արամ Խաչատրյան Համերգասրահն իր գործունեության ողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների եւ նվագախմբերի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ եւ գեղեցիկ դահլիճ, այլեւ վերանորոգված եւ ներկայանալի ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։
Կամերային Երաժշտության Ազգային կենտրոնը նույնպես ունի արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաեւ մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում բազմաթիվ համերգներ, փառատոններ, հոբելյանական երեկոներ եւ իհարկե երգեհոնային համերգներ:
Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։ Այս նախագծերը լուծելու են նաեւ այդ խնդիրը:
Շինարարական աշխատանքները սկսված են եւ սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման:
Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում
Հայաստանի մշակութային ոլորտը և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:


