▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիզիկայի ուսուցիչը երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է արել

 

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզիկայի դասի ժամանակ, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին։

Կայքի  տեղեկություններով՝ ֆիզիկայի ուսուցիչը երեխաներից մեկի նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ  ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее