▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:

Մինչև կալանավորումը ևս Խաչատրյանը հետազոտություն էր անցել բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին ձերբակալել է  գոստոսի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее