▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիպոլիի առթիվ Էրդողանի հրավիրյալ հյուրերի թիվը սկսել է նվազել

 

Անկարան փորձում է Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերի 100 ամյակի հիշատակման արարողությունների օր նշանակված ապրիլի 24-ին ամեն կերպ ապահովել տարբեր երկրների հրավիրյալ առաջնորդների այցը Թուրքիա: Ու թեև նախկինում բազմիցս հայտարարվել էր, որ Գալիպոլիի միջոցառումներին թուրքական իշխանությունները հրավիրել են  102 երկրների նախագահների և այլ բարձրաստիճան անձանց, այժմ հնարավոր հյուրերի թիվը զգալիորեն սկսել է նվազել: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` այժմ խոսվում է միայն 77 երկրների մասին:
Թերթը նաև գրում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում և Թուրքիայում անցկացվելիք միջոցառումները որոշակի հակադրությունների առաջացման պատճառ են դարձել նաև եվրոպական երկրներում: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ 2014-ին էր հայտարարել, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հիշատակման արարողություններին, մինչդեռ Անգլիայի արքայազն Չարլզը և նրա որդի Հարրին ընդունել են Թուրքիա այցելելու հրավերը:
Բացի այս, Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը վերջերս հայտարարեց  ապրիլի 24-ին Հայաստան այցելելու և Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու իր մտադրության մասին:
Հայաստան-Թուրքիա ապրիլքսանչորսյան հակադրությունը միմյանց դեմ է հանել նաև հոլիվուդյան  աստղերին: Այսպես, Ջորջ Քլունիի հեղինակային «Not On Our Watch» նախաձեռնության ամենամյա մրցանակը կհանձնվի Երևանում կայանալիք հիշատակի արարողությունների շրջանակներում: Նշյալ նախաձեռնության մեջ ներգրավված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Մեթ Դեյմոնը և Բրեդ Փիթթը: Մյուս կողմից , եվրոպական կինոթատրոններում իր հաղթարշավն է շարունակում ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» (The Cut) ֆիլմը: Իսկ Թուրքիան համաշխարհային հանրությանը ներկայանում է Ռասել Քրոուի «Վերջին հույս» ֆիլմով:

Անկարան փորձում է Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերի 100 ամյակի հիշատակման արարողությունների օր նշանակված ապրիլի 24-ին ամեն կերպ ապահովել տարբեր երկրների հրավիրյալ առաջնորդների այցը Թուրքիա: Ու թեև նախկինում բազմիցս հայտարարվել էր, որ Գալիպոլիի միջոցառումներին թուրքական իշխանությունները հրավիրել են  102 երկրների նախագահների և այլ բարձրաստիճան անձանց, այժմ հնարավոր հյուրերի թիվը զգալիորեն սկսել է նվազել: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` այժմ խոսվում է միայն 77 երկրների մասին:

Թերթը նաև գրում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում և Թուրքիայում անցկացվելիք միջոցառումները որոշակի հակադրությունների առաջացման պատճառ են դարձել նաև եվրոպական երկրներում: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ 2014-ին էր հայտարարել, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հիշատակման արարողություններին, մինչդեռ Անգլիայի արքայազն Չարլզը և նրա որդի Հարրին ընդունել են Թուրքիա այցելելու հրավերը:Բացի այս, Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը վերջերս հայտարարեց  ապրիլի 24-ին Հայաստան այցելելու և Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Հայաստան-Թուրքիա ապրիլքսանչորսյան հակադրությունը միմյանց դեմ է հանել նաև հոլիվուդյան  աստղերին: Այսպես, Ջորջ Քլունիի հեղինակային «Not On Our Watch» նախաձեռնության ամենամյա մրցանակը կհանձնվի Երևանում կայանալիք հիշատակի արարողությունների շրջանակներում: Նշյալ նախաձեռնության մեջ ներգրավված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Մեթ Դեյմոնը և Բրեդ Փիթթը: Մյուս կողմից, եվրոպական կինոթատրոններում իր հաղթարշավն է շարունակում ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» (The Cut) ֆիլմը: Իսկ Թուրքիան համաշխարհային հանրությանը ներկայանում է Ռասել Քրոուի «Վերջին հույս» ֆիլմով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее