|
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրառում է կատարել իր էջում. «Օրերս Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում էի։ Այստեղ թշնամին որոշ առաջխաղացում ունի՝ սպառնալով սահմանամերձ բնակավայրերին։ Ստորև նաև ՊՆ այսօրվա հաղորդագրությունը. Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: |
«Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում թշնամին որոշ առաջխաղացում ունի». Նաիրի Հոխիկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


