▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտե՞ք քաղաքական պոռնկութկունը որն ա

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գիտե՞ք քաղաքական պոռնկութկունը որն ա։

Երբ Վարդենիսի քաղաքապետը Երևանում ինքնասպանության շոու ա կազմակերպում, իսկ իրա հարազատ Վարդենիսի կողքի գյուղում զինվոր ա զոհվում։

Ու քաղաքապետը ոչ թե Արուշի նման զենքով դիրքերում ա, այլ Երևանում թատրոն ա բեմադրում։

Դրա համար Առուշը նստած ա, իսկ էսի ֆռֆռում ա։

Նույն թեմայի մասին էլ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարդենիսցիների արտասովոր արկածները Երևանում
Մի վարդենիսցի տղամարդ որոշել էր ինքնասպանություն գործել։ Եկել, հասել էր Երևան, Հաղթանակի կամուրջ, արդեն անցել էր պողպատաձույլ նախշազարդ ճաղերն ու մին էլ, ըհը Վարդենիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն եկավ ու համաքաղաքացուն փրկեց։ Եվ սա Վարդենիսում ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Նույնիսկ ի հեճուկս ամենաբազմազբաղ գրաֆիկին ու թեժ քաղաքական պայքարին՝ քաղաքապետի իսկական թեկնածուն հերոսության համար միշտ էլ ժամանակ կգտնի։
Հ․Գ․ Ի դեպ, նկատեցի՞ք, հոգեկան տվայտանքների ապոֆեոզին հասած ձախողակ ինքնասպանը չէր մոռացել դիմակ դնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее