Գումի շուկայում մարդկանց բերման ենթարկող «փնթի» բերետնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ինչ է սպասվում. Գևորգ Պետրոսյան
Դիտեք նաև՝
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «8 մսավաճառներն առայժմ պահվում են ոստիկանությունում, խուլիգանության հոդվածներն են «կարվում», որ մեղադրանք առաջադրեն Նիկոլի ոստիկանին դիմադրած ու փաստացի անտեր քաղաքացուն: |
***
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոստիկանության ուղեկցությամբ Գումի շուկայից առգրավում էր ոչ սպանդանոցային միսը։
Բնականաբար միսը մինչև սպառողին հասնելը պետք է անպայման անցնի համապատասխան վերահսկողություն, որպեսզի բացառվի հիվանդ մսամթերքի վաճառքը քաղաքացիներին, սակայն այստեղ խնդիրը այլ է. Կառավարության կողմից ներդրված պարտադիր սպանդանոցային մորթի կարգը ըստ էության չի գործում՝ շատ շրջաներում սպանդանոցներ գոյություն չունեն, իսկ շատ տեղերում այդ ամենը կրում է ձևական բնույթ՝ մարդիկ կարողանում են գումար վճարել և գնել անհրաժեշտ անասնաբուժական վկայականը, իսկ միսը իրականում առանց անհրաժեշտ ստուգումների հասնում է սպառողին։
Այստեղ նաև հարցեր է առաջանում հենց այդ նույն սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի նկատմամբ. Ինչո՞ւ նորմալ վերահսկողություն չեք իրականացնում՝ սպանդանոցներից սկսած մինչև մսի վաճառման կետեր։ Ամբողջ տարին հանցավոր անգործության եք մատնված, իսկ տարվա վերջում հանկարծ հիշում եք, որ պարտականություններ ունեք, հելնում հավաքում եք ոստիկանական զորքերը և իջնում հարձակվում մարդկանց վրա։
Իրականում այս ոլորտը շատ կարևոր, բազմաշերտ և խնդրահարույց ոլորտ է։ Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ կարգավորել և լուծել այստեղ առկա խնդիրները՝ պետք կարողանա իրականացնել գրագետ, տրամաբանական և հիմնավոր լուծումներ, որպեսզի սկսած հասարակ գյուղացուց, ով գուցե տարվա մեջ մեկ-երկու անասուն է մորթում և վաճառում, վերջացրած ֆերմերներով և մսավաճառներով՝ չպատճառի անհարկի բարդություններ և անհարմարություններ, այլ հակառակը՝ հեշտացնի նրանց գործը, միևնույն ժամանակ վերահսկելով ողջ պրոցեսը։
Սպանդանոցային մորթը պետք է լինի ոչ թե ավելորդ գլխացավանք, այլ՝ միակ և ամենահարմար տարբերակը։ Անհրաժեշտ է մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի կարողանան առանց ավելորդ խոչընդոտների իրացնել իրենց ապրանքը։ Միևնույն ժամանակ, սպառողը պետք է վստահ լինի, որ գնում է առողջ և անվտանգ միս։
Չի կարելի ողջ կառավարությունով հելնել հայտարարել, թե տեսեք այսպիսի ծրագիր ենք իրականացնում, բայց արդեն հինգ տարի է ըստ էության տակը ոչինչ չկա, զրո՝ միայն նոր հոգսեր ու դժվարություններ հասարակ ժողովրդի համար և նոր կոռուպցիոն հնարավորություններ կաբինետներում վերընկած պաշտոնյաների համար»:
***
Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակությունը օրենքին հետևել չգիտի ու չի սիրում։ Գիտեմ գրածիս արդյունքում բացասական արձագանքներ կլինեն, բայց․ ժողովուրդ ջան, եթե որևէ օրենք, որոշում ձեր սրտով չի կամ սխալ եք համարում կամ արդար չեք համարում, կամ թերի է, ոչ թե պետք է ձեռքերը ծալած նստել կամ մի անգամ գոռգոռալ հանգստանալ, այլ պետք է միահամուռ համակարգված պայքարել այդ օրենքի դեմ կամ պայքարել, որ օրենք ստեղծողը նաև համապատասխան հնարավորություններ ստեղծի այդ օրենքը չխախտելու կամ կիրառելու համար։ |