▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունը՝ «մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների», անբարո է, հատկապես բլոկադայի, քաղցի ու զրկանքների մեջ գտնվող հազարավոր մարդկանց, երեխաների ու ծերերի համար։ Թողնենք մի կողմ քաղաքական նպատակները։ Լսում են չէ՞ մարդիկ էդ տեքստը, ո՞րն է նպատակը այս նեղ պահին մարդկանց հուսալքության հասցնելը։ Իշխանության ներկայացուցիչ՝ հարուստ անհոգ և անմարդկային։ Եվ ով է այդ մենքը, ո՞ւմ փոխարեն եք հայտարարություններ անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее