▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համացանցը ողողված է Ամանորը Թբիլիսիում տոնելու առաջարկներով․ գոնե պատկերացնո՞ւմ եք իրավիճակի լրջությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցը ողողված է ամանորը Վրաստանում, հատկապես՝ Թբիլիսիում տոնելու Հայաստանի տուրիստական ընկերությունների զանազան առաջարկներով։ Հասկանալի է՝ տուրիզմով փող եք աշխատում, սակայն գոնե պատկերացնում ե՞ք Վրաստանում տիրող իրավիճակի լրջությունը, պատճառները, արտաքին ուժերի մեծ ներգրավվածությունը, որ այդ բարդ իրավիճակից արագ և հեշտ լուծումներ չեն լինելու։ Մինչև տարեմուտ մեկ ամիս կա, Թբիլիսիում փողոցային բախումներ են, ի՞նչ գիտեք, թե մեկ ամիս հետո այնտեղ ինչ իրավիճակ կլինի։ Հայաստանի, հայաստանցիների շահերից է բխում Վրաստանի կայուն, խաղաղ լինելը, սակայն այդ գործում մեր ցանկություններից շատ բան կախված չէ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее