▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարեք,որ ձեզ այցելեցի` «բոմբոներկայով»...

Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի հետ եմ շփվել:Առանց վարանելու կարող եմ ասել,որ հարգում եմ շատերին:Ինչպիսին են նրանք պաշտոնական աթոռներին,այլ խնդիր է...Եվ բացի այդ,ինձ համար` այդ պաշտոնական կոչվածն երբեք էական չի եղել:Ես միշտ աշխարհին նայել եմ իմ մոլորակից,այն անվանում են` բեմահարթակ:Եվ ըստ էության,աշխարհն էլ ինձ համար որպես հանդիսատես է ընկալվել,ուրեմն և,իշխանավորներն էլ:Այս պահին էլ ցանկությունս նույնն է,խոսել բեմահարթակից...

Չգիտեմ,թե ունկնդրի ինչ չափաբաժին ունեմ,մասնավորապես,իշխանական շքախմբում / ինձ անհամեստություն թույլ կտամ,ասելով` իրենց խնդիրն է/, բայց այն,ինչի մասին խոսելու եմ,ավաղ,միայն իմ խնդիրը չէ:

Եվ ասեմ նաև,որ խոսելու եմ,ցավոք,ոչ համոզվածությամբ,թե խոսքս տեղ կհասնի:Իսկ թե որն է այդ դեպքում խոսելուս իմաստը,հուսամ,որ բարդ չի լինի կռահել...

... Օրն սկսվում է ծու~յլ ու աննպատակ:Անհեռանկար են և գալիք օրերը:Առջևում հուսադրող որևէ սպասելիք չկա:Հոգսերից ու սոցիալական խնդիրներից չխոսեմ:Պաշտոնական աթոռներից դրանք որպես ամոթալի անճարակության արդյունք են երևում... Շատերը կփիլիսոփայեն,բերելով օրինակներ,թե ինչպես է պետք ապրել ու գործել...Չեմ զարմանա,եթե գտնվեն մարդիկ,ովքեր` մեծն փորձառուի իմաստալից դեմքով ինձ ապացուցեն,որ անգամ մեկ տուփ << բոմբոներկան >> կարող է այնքան օգտակար լինել,որքան օգտակար չի կարողացել լինել մարդկային տեսակս` իր ողջ ապրածով...

Գիտեմ:Ինչ ասես գիտեմ:

Ձեզ... պահեք աշխարհի բոլոր բոմբոներկաները,Աստծո սիրուն:Ինձ և ինձ նման հասարակ մարդկանց,հարկավոր է միայն` նպատա~կ,հեռանկա~ր:Այդ նպատակը` սեփական երկրում ապրելու և արարելու իրավունքն է,որ բոմբոներկաների տուփերով չեն չափվում:Էս քաոսային իրավիճակն,ախր,նաև ձերն էլ է:Ոնց եք էս ամենի մեջ կարողանում ապրել: Ախր,շատերիդ եմ ճանաչում:Գիտեմ,որ ներքուստ բոլորդ էլ ճնշված ու նեղսրտած եք:Ի վերջո,առանձին-առանձին,բոլորդ էլ ներքուստ նույն առաջվա` էրևանցիներն եք,հայաստանցիները,թաղի տղերքը:Եկեք էս երկիրը` երկիր դարձնենք:Մեր զավակներին ենք թողնելու,թոռներին,սերունդներին:

Շատ կցանկանամ,գոնե` մեկ օր,դուք վայելեք էս ծու~յլ ու աննպատակ,անհեռանկար օրը,խավար ապագան,որ հասկանաք ինչ է դա ստեղծագործող մարդու,հասարակ քաղաքացու համար:Այ,այդ կապակցությամբ,մե~ծ հաճույքով կայցելեմ ձեզ,դեռ մի թանկարժեք` բոմբոներկա էլ թևատակիս...

Խայտառակություն է,երբ հայ մարդու մասին սկսում են անհոգի մտածել նրանք,որոնց առաքելությունն է հայի հոգևորի մասին հոգալը:

Ուրեմն,արդեն չկա` պետություն,չկա` ապագա...

Այսքանը:

Համարեք,որ ձեզ այցելեցի` << բոմբոներկայով >> ...

 

 

Ազատ Աբրահամյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее